Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
lidice armenia 2016 11.06ՉԵԽԻԱ-Կլադնոյի շրջանի Լիդիցե գյուղավանի հուշահամալիրում այսօր պետական մակարդակով  ոգեկոչեցին 1942 թվականի հունիսի 10-ին գյուղի հրկիզման ու ողջ բնակչության տեղահանման ու սպանդի 74 ամյա տարելիցը։ Այդ օրը ֆաշիստները սպանեցին գյուղի տղամարդկանց ու պատանիներին, իսկ երեխաներին ու կանանց ուղարկեցին համակենտրոնացման ճամբարներ։ Ճանապարհին 82 երեխայի գազախեղդ արեցին։ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, երեկ վերադառնալով Հայաստան ու Մակեդոնիա կատարած այցերից, այսօր մասնակցեց հիշատակի միջոցառումներին։ Իր ելույթում Չեխիայի նախագահը քննադատեց  մերօրյա նացիստներին, որոնք գլուխ են բարձրացնում Չեխիայում կամ Սլովակիայում, օգտվելով դեմոկրատական ուժերի կողմից թույլ տված անգործունեությունից։ Օրհնության ու հիշատակի խոսքով հանդես եկավ Օլոմոուցի արքեպիսկոպոս Յան Գրաուբները։ Ելույթ ունեցավ նաեւ Ազատության համար պայքարի մարտիկների միության նախագահ Յարոսլավ Վոդիչկան։