ԵՐԵՎԱՆ-Հունիսի 11-ին լեփ-լեցուն էր Երևանի Թումանյանի անվան զբոսայգին։ Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ու ազգերի ներկայացուցիչներ՝ մասնակցելու «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով «Համով հոտով Երևան» գեղեցիկ ու յուրահատուկ ձեռնարկին,որը ներկայացրեց «Հացը լեռներում» տոնածիսական փառատոնը։ Փառատոնի մեկնարկը տրվեց Տեր-Պետրոս Քահանայի տերունական ու ավանդական աղոթքով։ Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն,ով ողջունեց ու բարի երթ մաղթեց փառատոնի կազմակերպիչներին ու մասնակիցներին՝հղելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձն ու շնորհավորանքն այս առիթով։ Ելույթով հանդես եկավ նաև Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանն,ով շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին ու կազմակերպիչներին։