Ապրիլի 23-ին ժամը 14-ին Բեռլինի Սուրբ Հեդվիգ արքեպիսկոպոսանիստ տաճարի հարեւանությամբ կկանգնեցվի խաչքարՙ ի հիշատակ Օսմանյան կայսրության տարածքում Հայոց ցեղասպանության զոհերի: Խաչքարը օծելու են կաթոլիկ եկեղեցու Բեռլինի արքեպիսկոպոսարանի փոխանորդը, Բեռլին-Բրանդենբուրգի ավետարանական երկրամասային եկեղեցու առաջնորդական փոխանորդը եւ Գերմանահայոց թեմի առաջնորդ Գարեգին արք. Բեկչյանը: Բեռլինի կենտրոնում կանգնեցվող առաջին այս հուշակոթողը Գերմանիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող հինգերորդ խաչքարն էՙ մեկ շաբաթ առաջ Յենայում օծված խաչքարից հետո: Վայրը պատահական չէՙ 1919 թվականի մայիսի 14-ին Գերմանահայկական ընկերության ջանքերի շնորհիվ հենց Բեռլինի Հեդվիգ տաճարում է կայացել «Սպանված հայերի ոգեկոչման» արարողությունը, որին Վիեննայից հրավիրված հայ հոգեւորականը հայոց լեզվով է հնչեցրել իր խոսքը, իսկ ունկնդիրների թվում եղել են կայզերական Գերմանիայի պաշտոնատարներ, բարձրաստիճան դիվանագետներ, մեզ հետ հեռախոսազրույցում ծանուցեց Գերմանահայոց թեմի ներկայացուցիչ Սերովբե վարդապետ Իսախանյանը:
Խաչքար` Բեռլինի կենտրոնում, Մանսուրյանի «Ռեքվիեմը»` Շտուտգարդում
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode