Sidebar

Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

jihlava hayer2016 aԱպրիլի 22-ին չեխական Յիհլավայում հիշատակվեց Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը։  Ուրարտու հայ-չեխական մշակութային միության անդամները կրկին հավաքվել էին Սուրբ Հոգի եկեղեցում, ուր Սրբոց Նահատակաց  բարեխոսության կարգ մատուցեց Հունգարիայի, Չեխիայի եւ Սլովակիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։  Հայր Սուրբն այնուհետեւ դիմեց ներկաներին ապրիլքսանչորսյան քարոզով, կոչ անելով այսուհետ եւս լինել միաբան ու վառ պահել ցեղասպանության զոհերի հիշատակը։