Ապրիլի 19-ին Վիլնյուսում վերջին հրաժեշտը տվեցին հայ ժողովրդի լավագույն բարեկամ, լիտվուհի գրող, թարգմանիչ եւ հասարակական գործիչ Մարիտե Կոնտրեմայտեին։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 16-ին երկարատեւ հիվանդությունից հետո նա կնքել էր իր մահկանացուն Լիտվայի մայրաքաղաքում։ Անվանի հայագետին հրաժեշտ են տվել Լիտվական կաթոլիկ եկեղեցում, ուր հոգեհանգստյան կարգը կատարել է կաթոլիկ քահանան, իսկ հուղարկավորությունը կատարվել է Վիլնյուսի քաղաքային գերեզմանատան հայտնի գրողների եւ արվեստագետների ծառուղում։