Գերմանական Հոհենֆելսում տեղակայված ԱՄՆ ԶՈՒ միացյալ բազմազգ վարժական կենտրոնում ավարտին է մոտենում «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժությունը, որին 2016թ. մարտի 29-ից մասնակցում է նաև Հայաստանի զինված ուժերի 32 հոգանոց բժշկական ստորաբաժանումը: Զորավարժությանը ներգրավված են 16 երկրների ընդհանուր թվով մինչև 5,000 զինծառայողներ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։