Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտզորքերի շփման գծի ողջ երկայնքով արդեն երեք օրշարունակվող թեժ մարտերի հանդեպ տեղական ևմիջազգային հանրության հետաքրքրությունը՝ ԼՂՀպաշտպանության նախարարության նախաձեռնությամբստեղծվել է օպերատիվ իրազեկման կենտրոն, որըպարբերաբար ներկայացնելու է առաջնագծում տեղ գտնողզարգացումների մասին կանոնավոր և օբյեկտիվտեղեկատվություն: Այսօր նորաստեղծ կենտրոնում տեղի էունեցել անդրանիկ հանդիպումը տեղական և միջազգայինլրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որը վարել է ԼՂՀ ՊԲ օպերատիվվարչության պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը: Հանդիպման մեկնարկին ողջունելովև շնորհակալություն հայտնելով ներկաներին ստեղծված բարդ իրադրությանպայմաններում Արցախում գտնվելու և դրանք լուսաբանելու համար, բանակի օպերատիվբաժնի պետը ներկայացրել է շփման գոտում տեղ գտած գործողություններիժամանակագրությունը, հակառակորդի կողմից կիրառվող հրթիռահրետանային,զրահատանկային և օդուժի միջոցները՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաջինանգամ հակառակորդի կողմից ապրիլի 4-ին ТОС ծանր հրանետային համակարգերի ևհարվածային թռչող սարքերի գործածությանը: Վ. Առստամյանը տեղեկություններ էներկայացրել նաև Ադրբեջանի կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակկորուստների վերաբերյալ՝ նշելով, որ այս պահին հակառակորդի մարդկային ուժիկորուստներն անցնում են 300-ից՝ վստահեցնելով, որ ՊԲ-ն հաջողությամբիրականացնում է իր առջև դրված մարտական խնդիրը: Վերջում նա պատասխանել էներկաների հարցերին: