Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
karabaxԱպրիլի 1-ին Ադրբեջանի զինուժը նախաձեռնել է լայնամասշտաբ գրոհ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա, որի հետևանքով կան բազմաթիվ զոհեր: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական զինուժի հարձակումը, որը խախտել է հրադադարի ռեժիմը, և կոչ է անում Եվրոպական Միությանը անվերապահորեն դատապարտել այս նոր հարձակումը: Ադրբեջանի կառավարությունը պետք է վստահ լինի, որ ԵՄ անդամ պետությունները անտարբեր չեն մնա, և որ գրոհը պետք է դադարեցվի: Եվրամիության գործողությունները կարող են ներառել այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են առևտրային պատժամիջոցների կիրառում, ֆինանսական ակտիվների սառեցում և համատեղ ծրագրերի չեղարկում` ներառյալ նավթային ենթակառուցվածքները: Ադրբեջանի նավթի 60%-ը արտահանվում է Եվրոպա: