Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Zeman-2-667x472Այսօր կավարտվի Չինաստանի նախագահ Ցի Ցզինպինի Չեխիա կատարած պետական այցը։ Սա անցյալ դարի 60-ական թվականներից հետո Չինաստանի նախագահի առաջին այցն է Չեխիայի Հանրապետություն։ Այս օրերին տեղի ունեցան Չինաստանի նախագահի այցին կողմ եւ դեմ միտինգներ, չինական մեծ դրոշները ծածանվեցին Պրահայի տարբեր մասերում։ Որոշ տեղերում հայտնվեցին նաեւ Տիբեթյան դրոշներ, ինչի արդյունքում 20 հոգի բերման է ենթարկվել ոստիկանության կողմից։