Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Akram Aylisli Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին ձերբակալվել է այսօր Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդակայանում։  Այլիսլին մեծ որդու և կնոջ ուղեկցությամբ պատրաստվում էր մեկնել Վենետիկ` մասնակցելու մարտի 30-ապրիլի 1ը ծրագրված գրքի «Incroci Di Civilta» փառատոնին։ Վերջինս թռիչքը նախատեսված էր գերմանական Լյուֆթհանզա ավիաընկերության առավոտյան 5։11ի չվերթով, սակայն օդակայանի սահմանապահ ծառայությունները չեն թույլ տվել նրան բարձրանալ ինքնաթիռ։ Այլիսլիի կնոջ`Գալինա Այլիսլիի համաձայն, իրենց ասվել է, որ երկրից  դուրս գալու նրանց իրավունքի վրա արգելք է դրված։