2016 թ. մարտի 16-ին, Վենետիկում` Ատանեո Վենետոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Եվրոպա Նոստրա կազմակերպությունը և «Եվրոպական ներդրումային բանկ ինստիտուտը» (EIBI) հայտարարեցին, որ Եվրոպա Նոստրայի «7 առավել վտանգված»հուշարձանների ցանկում ընդգրկվել է Երերույք հնագիտական հուշարձանը և Անիպեմզա գյուղը (Հայաստան):