Չեխական Jazz meets world կազմակերպությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի ապրիլի 6-ին ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրն առաջին անգամ հանդես կգա Պրահայի համագումարների պալատի մեծ դահլիճում։ 91 ամյա երգիչը Չեխիայում իրոք կերգի առաջին անգամ, քանի որ 1978 թվականին նախւին Չեխոսլովակիայում նա երգել է միայն Բրատիսլավայում, որն այսօր Սլովակիայի մայրաքաղաքն է։ Իսկ Պրահայում նա պետք է ելույթ ունենար 1969 թվականին, սակայն Յան Պալախի ինքնահրկիզման մասին իմանալով, չեղյալ էր հայտարարել իր համերգը եւ մասնակցել նրա հոգեհանգստյան արարողությանը։