Մարտի 2-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց Վիեննայում կազմակերպվող ամենամյա «Օղու փառատոնին»: Հայաստանից բացի իրենց երկրներում արտադրված օղիներն էին ներկայացրել ՌԴ-ը, Ավստրիան, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թաջիկստանը, Թուրքմենստանը, Մոլդովան, Մոնղոլիան, Լեհաստանը, Սլովակիան և Սլովենիան: