Ռումինիայի Հայոց թեմի՝ Ս. Հրեշտակապետաց եկեղեցում Ս. Պատարագի ավարտին՝ հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ՝ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ Սումգայիթյան զոհերի հիշատակին: Հոգեհանգստյան արարողությանը ներկա էին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, ինչպես նաև Ռումինիայի Հայոց Միության նախագահ սենատոր Վարուժան Ոսկանյանը: