Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

pontos germania 1Փետրվարի 25-26-ին Բոխումի համալսարանի «Սփյուռք եւ ցեղասպանություն» գիտահետազոտական ինստիտուտըԲեռլինի Հումբոլդտ համալսարանի Սենատի դահլիճում կազմակերպել էր «1916-1923 թվականներին Պոնտոսի հույների տեղահանումը, շիջումը եւ ցեղասպանությունը» ("The Displacement, Extinction and Genocide of the Pontic Greeks. 1916-1923") թեմայով միջազգային գիտաժողովը։«Ժամանակակից միջազգային գիտահետազոտությունը շեշտադրեց, որ երիտթուրքերի կառավարությանՙ հայերի հանդեպ իրականացրած ցեղասպանությունը ըմբռնվում է որպեսերիտթուրքերի եւ քեմալիստների pontos germania 2կառավարությանՙ ոչ մահմեդական, ավելի ուշՙ ոչ թուրք հանրության հանդեպ իրականացրած ընդհանուր բռնարշավի մեկ գլուխ միայն։ Փոքր Ասիայում 1913-1923 թվականներն ընդգրկող ժամանակահատվածում հայերից բացի, հատկապես հույն համայնքներն են ենթարկվել բռնագաղթի, ցեղասպանության, քանի որ երիտթուրքերի եւ քեմալիստների շահերն ու տեսլականը դա էին պահանջում։ Այս առումով կառավարական բռնությունն իր բարձրակետին հասավ Սեւ ծովի ափերին Պոնտոսի հույն համայնքների ցեղասպանության ժամանակ։ Ինչպես մեզ հետ զրույցում փոխանցեց Միհրան Դաբաղը, գիտաժողովի նպատակն է իրազեկել օսմանյան կայսրության ուշ շրջանի տեղահանությունների եւ ցեղասպան բռնարարքների զոհ դարձած Պոնտոսի հույների հետ պատահածը, նպաստել, որ միջազգային եւ միջդիսցիպլինար գիտահետազոտական դաշտում ուսումնասիրվի նաեւ այս համայնքի պատմությունը»։