Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Derenik Img-024Դեռեւս Իսլ. յեղափոխութեանը յաջորդող տարւան՝ 1980 թւականից սկսեալ Իրանի դէմ սադդամական պարտադրեալ պատերազմի առաջին քառամեան համընկել էր Իսլ. մեջլիսի Ա նստաշրջանի 80-84 թթ.-ին: Խորհրդարանի հայ պատգամաւորներ Հրայր Խալաթեանն ու դոկտ. Հրաչ Խաչատրեանը, բնականաբար, Իսլ. յեղափոխութեան ամենեւին նոր կարգուսարքին իբր արդիւնք` կրթական-դպրոցական ոլորտներում առաջացած դժւարութիւնները (յատկապէս Թեհրանի ու հիւսիսային շրջանի մասշտաբով) յաղթահարելուն զուգընթաց, աստիճանաբար դէմ-յանդիման էին կանգնում ինչպէս ողջ երկրի, այնպէս էլ իրանահայութեանը ներազդող պատերազմական անխուսափելի պայմաններին: Պատերազմական հէնց առաջին ամիսներին իրանահայութիւնը պարտաւորւեց ծանրակշիռ գին վճարել` պատերազմի կիզակէտում գտնւող Խուզիստանի ամենահարաւային նահանգի երբեմնի ծաղկուն համայնքների` Ահւազի ու Աբադանի հայութեան գրեթէ ամբողջական պարպմանը..., դէպի կենտրոնական` Սպահանի, Թեհրանի եւ հիւս. շրջաններ փախստականների հոսքով: