Իրանում ամենահեղինակավոր «Ֆաջր» միջազգային երաժշտական 31-րդ փառատոնի ընթացքում մաեստրո Լորիս Ճգնավորյանը կարողացավ հուզել հանդիսատեսին, գրում է «Tehran Times»- ը։ Ճգնավորյանը Իրանի ազգային նվագախմբի հետ ներկայացրել է իր Արարատ շարանվագը։ Այն պատմում է Նոյյան տապանի եւ նրա՝ Արարատ լեռան գագաթին կանգ առնելու մասին: