Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

IMG_2648Հունվարի 6-ին ժամը 13.00-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան պատարագը եւ Ջրօրհնության կարգը։ Պատարագիչն էր Հայ Առաքելական եկեղեցու  Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Պատարագի ընթացքում ձայնակցում էր ՙՄուզիկա պոետիկա՚ երգչախումբը։ Բազմաթիվ չեխահայ  հավատացյալներ էին եկել եկեղեցի, ուր պատարագի ավարտին ստացան հաղորդություն եւ նաեւ իրենց հետ  տարան օրհնված ջուրը։ Ջրօրհնության քավորն էր եկեղեցու բարերարներից գործարար Արմեն Անանիկյանը։