Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
suzi gevorgianՀունվարի 5-ին, Երևան քաղաքում դաժանորեն ծեծի է ենթարկվել Նոր Հայաստան Ճակատի ակտիվ աջակից, ռուսաստանաբնակ երիտասարդ Սյուզի Գևորգյանը՝ նրան պատճառելով ուղեղի ցնցում և զգալի մարմնական վնասվածքներ: Հանցագործությունը իրականացրել են երկու տղամարդ, որոնց իսկ հաղորդմամբ ծեծի պատճառը եղել է Սյուզի Գևորգյանի ընդդիմադիր պայքարից հրաժարվելու նախկինում նրանց հնչեցրած պահանջները չկատարելը: Սա Սյուզի Գևորգյանի նկատմամբ քաղաքական ենթատեքստով բռնության երկրորդ դեպքն է, իսկ նրա հասցեին սպառնալիքներ հնչել են պարբերաբար: Ինչպես և ակնկալվում էր, թե առաջին և թե վերջին դեպքում բռնությունն իրականացնողները չեն բացահայտվել և չեն պատժվել: