104 կողմ 10 դեմ 3 ձեռնպահ. ԱԺ- ն այսօր քվեների նման հարաբերակցությամբ Սահմանադրական փոփոխությունների փաթեթը դրեց հանրաքվեին։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այդպես էլ հնարավորություն չտվեց որեւէ մեկին հանդես գալ վարման կարգով եւ որեւէ հայտարարություն անել քվեարկությունից առաջ: ՕԵԿ-ականներից 3-ը ձեռնպահ էին քվեարկել, 2-ը՝ դեմ, ընդդիմադիրների թեւից կողմ էին Լյուդմիլա Սարգսյանը՝ ՀԱԿ-ից, Թեւան Պողոսյանը՝ «Ժառանգությունից», Ալիկ Արզումանյանը, համատարած <կողմ> քվեարկած ԲՀԿ-ականների շարքում էլ միակ դեմը Տիգրան Ուրիխանյանն էր: