Սենյակի պատին կախված տիկնիկներով լուսամփոփներ են, այս ու այն կողմ դրված են փայտե ձի ու կաթսաներ, տիկնիկներ, վերապրողների լուսանկարներ, անմոռուկի փունջ ու տպավորությունների գիրք, ուր նույնիսկ ազգությամբ թուրքերը գրել են՝ ,,Սիրով Թուրքիայից,, եւ նկարել տիկնիկներ։ Հնչում է Տիգրան Համասյանի երաժշտությունը, իսկ էկրանին պտտվում է 7.5 րոպեանոց ֆիլմը՝ նվիրված տիկնիկներով խաղացող հայ երեխաներին։ Սեղաններին դրված է նաեւ ,,Կարմիր կարկուտ,, անգլերեն ալբոմը, որը պատմում է Պրահայի Քվադրենալեում ներկայացված հայկական նախագծի մասին, ուր առանձին խտասալիկով դրված է նաեւ համանուն ֆիլմը։