Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Venetik_PlakatՎենետիկի միջազգային բիենալեն հարթակ է ներկայացնելու ժամանակակից արվեստը:Վենետիկի միջազգային 56-րդ բիենալեն կրում է «Աշխարհների ապագա» խորագիրը, որի համադրողն  Օկվույի Էնվեզորն է: Կուրատորական ցուցահանդեսը լինում է Ջարդինիի և Արսենալի տարածքում, որին մասնակցում են հատուկ հրավիրված հայտնի արվեստագետներ: Այս տարվա հրավիրված արվեստագետներից էին Իզա Գենզկեն, Անդրեաս Գուրսկին, Հանս Հաակենը, Բրյուս Նաումենը, Գեորգ Բազելիցը և այլոք: Ջարդինիում պատմականորեն գտնվում են 29 ազգային տաղավարները՝ ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա, Ռուսաստան, Հունաստան, Ավստրալիա և այլն: Ջարդինից և Արսենալից զատ այլ երկրների ազգային տաղավարները տեղակայված են քաղաքի տարբեր վայրերում՝ պալատներում, ցուցասրահներում, ինչպես նաև հարակից կղզիներում: