Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

navasard1Սեպտեմբերի 7-ին Պրահայի քաղաքային գրադարանի մեծ դահլիճում Չեխիայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ  երկժամյա փայլուն համերգով հանդես եկավ ֆրանսհայկական ՙՆավասարդ՚ պարային համույթը։ 1967 թվականին Էդդի Ջոլոլյանի կողմից հիմնադրված բալետային անսամբլը 48 տարի շարունակ հիացնում է ֆրանսիական հանդիսատեսին հայկական  եւ միջազգային ժողովրդական պարերի կատարումներով։  Գունեղ ու շքեղ հագուստները, կատարողական բարձր արվեստը հիացրին դահլիճում ներկա հայ եւ  օտար հանդիսականներին, որոնց թվում էին նաեւ Չեխիայի նախագահի աշխատակազմի եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Անսամբլի ներկա գեղարվեստական ղեկավարն է Արմեն Չիլոյանը։