Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

ruminia georgenՍեպտեմբերի 4-ից 6-ը Ռումինիայի Գեորգեն (պատմական հայաբնակ Ջուրջով) քաղաքում անցկացվեց Հայկական արվեստի փառատոնի 5-րդ թողարկումը, որը կազմակերպվել էր Գեորգենի Հայ կաթոլիկ միության և թեմի, Տրանսիլվանիայի հունգարահայերի միության, Հարգիտայի նահանգային խորհրդի և Ռումինիայի Հայոց միության համատեղ ջանքերով։ Փառատոնի հանդիսավոր բացումը կատարվեց սեպտեմբերի 4-ի երեկոյան Գեորգենի հայ կաթոլիկ եկեղեցում, որտեղ ելույթ ունեցան Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Հարգիտայի նահանգային և Գեորգենի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Հունգարիայի խորհրդարանի հայ փոքրամասնության ներկայացուցիչ Թամաշ Թուրգյանը: