ՀՀ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 24-ին` ժամը 18:00-20:00-ին, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 25-ին` ժամը 12:00-14:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տնից (հասցե` Իսահակյան 1): Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երեւանի Նուբարաշենի գերեզմանատանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից: Վարդուհի Խաչատրյանը վախճանվել է օգոստոսի 23-ին, 88 տարեկանում: