Առ այս պահը չի հստակացվել Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի օգոստոսի 11-ին Թուրքիա կատարելիք այցի հետաձգման պատճառները։ Նման բարձրակարգ այցերի հետաձգումը ինքնին արդեն մատնում է քաղաքական որոշակի ճգնաժամ։ Նման դեպքերում պրոտոկոլային պրակտիկան հուշում է, որ առնվազն պաշտոնապես նշվի պատճառը։ Թեկուզ այն համոզիչ չլինի, այսուհանդերձ ինչ որ պատճառ կհայատարարվի նման այցերի չեղարկման պարագայում։ Ուրեմն տարբերակ առաջինը հետաձգման ճիշտ պատճառն ասելն է. տարբերակ երկրորդը այլ պատճառով քողարկելն է չեղարկումը. իսկ տարբերակ երրորդը, որը միջպետական հարաբերությունների ամենախոր լարվածության մասին է խոսում ընդհանրապես որեւե պատճառ չասելն է ու անտեսելը. պարզապես հետաձգել կամ ջնջել այցը։