Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
botoshan matur otsumՌումինիայի Բոտոշան քաղաքում, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանի ձեռամբ օծվել է քաղաքի հայկական հնամյա գերեզմանատան Սբ. Ավետման մատուռը, որը նորոգվել էր հայազգի բարերար տիկին Էմանուելա Կոկոտա Ֆերհաթյան Գոյլավի օժանդակությամբ: Մատուռի օծման կարգից հետո սրբազան հայրը Սուրբ և անմահ Պատարագ մատուցեց նորաօծ մատուռում: Ս. Պատարագի ավարտին Սրբազան Հայրը իր խորին շնորհակալությունը հայտնեց տիկին Էմանուելա Կոկոտային, որ աստվածահաճո գործ կատարեց՝ վերանորոգելով Աստծո տաճարը: Որպես երախտագիտության նշան Տաթև սրբազանը օրհնության գիր հանձնեց տիկին Էմանուելա Կոկոտային: Բոտոշան քաղաքում սրբազան արարողությանը ներկա էին Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, ՀՀ Դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Ազգային ժողովի պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը, ինչպես նաև հարյուրավոր հավատացյալներ botoshan maturԲուխարեստից, Պիտեշտից, Սուչավայից և Ֆոկշանից: