ՊՐԱՀԱ.- Արդեն երրորդ օրն է Պրահայի կենտրոնն ապրում է բեմական արվեստով, բեմական ձևավորման հետաքրքրիր, երբեմն՝ համարձակ, երբեմն էլ անկեղծորեն տարօրինակ նորարություններով։ Երկրներու տարածաշրջաններ բաժնի 68 պետություններից մոտ մի տասնյակ, նաև Հայաստանը ներկայացված են Կենտրոնական Ստարոմեստսկե հրապարակի հարակից Կաֆկայի հանրահայտ հրապարակում գործող Կաֆկայի տանը։ Երրորդ հարկի 36րդ տաղավարում բացված հայաստանյան ցուցադրությունը մեծ ուշադրություն է բևեռել իր վրա։