Ինչպես հաղորդում է ֆրանսահայության ,,Նուվել դը Արմենիի,, ամսագիրը, հունիսի 19-ին իր մահականացուն է կնքել ,,Յառաջ,, օրաթերթի 5 տասնամյակների խմբագիր Արփի Միսաքյանը։ Օրաթերթը հիմնել էր նրա հայրը՝ Շավարշ Միսաքյանը 1925 թվականին, այն դարձնելով ոչ միայն ֆրանսահայության, այլեւ եվրոպահայության մի զգալի հատվածի ամենօրյա ընթերցանության պարբերականը։