Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
ARMSCHOOL 1 Այսօր Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցում տեղի ունեցավ Ամանորյա հանդես, որին մասնակցեցին տարիքային չորս խմբերի դպրոցականները։ Ողջունելով ներկաներին, դպրոցի տնօրեն Արմեն Քոլոյանը շնորհավորեց բոլորի Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը, խոսքը տալով Չեխիայի հայ համայնքի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանին։ Հայր սուրբը հանդիսությունը բացեց ,,Հայր մեր,,ով, որին հետեւեց ամենափոքրիկների ելույթը։ Մոտ երկու ժամ չեխահայ մանուկները հիացրին հայկական երգի ու պարի, արտասանության հիանալի կատարումներով։ Հատկանշական է, որ այս տարի դպրոցում ավելացել են հայ-չեխական ամուսնություններից ծնված երեխաները, որոնք նույնպես  հիանալի արտասանեցին հայերեն։ Իսկ միջին խմբի երեխաները, երբ ավարտեցին լավաշին նվիրված armschool 1aբանաստեղծությունները, հայկական լավաշ ստացան։  Ավագ խմբի սաներն առաջին անգամ Պրահայում ներկայացրին բանաստեղծ Սամվել Խաչիկյանի առակները։