Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
IMG_8974 IMG_8975 IMG_8976 IMG_8994 Պրահա- Չեխիայում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան, հայազգի Ժան Պիեռ Աստվածատուրյանի կոչով /Jean-Pierre Asvazadourian/ այսօր հազարավոր չեխաբնակ ֆրանսիացիներ եւ այլ ազգերի ներկայացուցիչներ հավաքվել էին ֆրանսիական դեսպանության առջեւի հրապարակում՝ իրենց տուրքը մատուցելու հունվարի 7-ին  Charlie Hebdo երգիծաթերթի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվածների հիշատակին։ Ներկաները, այդ թվում ֆրանսիայի դեսպան Աստվածատուրյանը բարձր պահել էին երգիծաթերթի անունը կրող թերթիկներ` ..Իմ անունը Շառլի է,, , իսկ դեսպանության շենքի մոտ գտնվող տարածքը պատվել էր ծաղկեփնջերով, մատիտներով ու մոմերով, աջակցության եւ ցավակցության գրություններով։ Դրսում դրված ցավակցությունների համար նախատեսված գրքում շատերն էին թողնում իրենց գրառումները։