Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանը 4-3 հաշվով գեղեցիկ հաղթանակ տարավ Թուրքիայի ներկայացուցիչ էմրե Բասարի նկատմամբ և դարձավ ոսկե մեդալակիր:
55 կգ քաշային կարգում էլ Հայաստանի ներկայացուցիչ Ռուդիկ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ 9-1 հաշվով փայլուն հաղթանակ տանելով Ռումինիայի ներկայացուցիչ Դենի Ֆլորին Միհայի նկատմամբ:
63 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում Հրաչյա Պողոսյանը 5-6 հաշվով պարտություն է կրել:
Մեդալային հույսեր են պահպանում նաև Գևորգ Ղարիբյանն ու Սլավիկ Գալստյանը: Եվրոպայի առաջնության 60 և 67 կգ քաշայինների պայքարում մեր ըմբիշները վաղը կգոտեմարտեն բրոնզե մեդալների համար։
Մալխասն իր ֆեյսբուքյան էջում գրել է
«Եվրոպայի առաջնության ոսկին նվաճելու համար անցա դժվարին ճանապարհ ,այն նվաճելը իմ նպատակներից մեկն էր, շատ սպասված հաղթանակ , որին երկար էի սպասել: փառք Աստծո ստացվեց։ Հավաքականի մարզիչների, իմ անձնական մարզիչների, հորեղբայրներիս, ինձ հետ մարզվող ընկերների շնորհիվ կարողացա նվաճել այս տիտղոսը։
Առանձնանատուկ շնորհակալություն եմ հայտնում ինձ աջակցողներին, իմ երկրին, հայ ու Եզդի ազգին , ովքեր միշտ քաջալերելով եղել են իմ կողքին ։
Մեծ հաղթանակները տրվում են շատ թանկ գնով»։
orer.eu