Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Բելառուսում սկսվել են ռուս_ուկրաինական բանակացությունները։ 

.........................

Չեխիայի պաշտպանւթյան նախարարն այսօր կայացած ասուլիսում հայտարարեց, որ որոշում է կայացվել եւս 400 միլիոն կրոնի հավելյալ ռազմական օգնություն ուղարկել ՈՒկրաինա։ Նա նաեւ նշեց , որ անպայման Եվրամիության ղեկավարության հետ միասնաբար պատասխան կմշակվի Ռուսաստանի նախագահի միջուկային զենքը հատուկ կարգավիճակի բերելու հայտարարության վերաբերյալ։

Նա նաեւ հանդիպում է ունեցել ռազմական արդյունաբերության ընկերությունների ղեկավարների հետ, որպեսզի արագացնեն որոշ պատվերների արագ կատարումը։

 CNN PRIMA -ի թղթակիցը Պատրիկ Կայզերը հաղորդեց, որ ողջ գիշեր անցկացրել էր լեհ-ուկրաինական սահմանին, պատմեց, որ կանայք, երեխաները, ծերերը  25 կիլոմետր ոտքով, մեքենայով կամ ավտոբուսով անցել են, որպեսզի հասնեն լեհական սահմանին։

Միաժամանակ այսօր հայտնի է դարձել, որ 368 հազար ուկրաինացի փախստականներ  դուրս են եկել երկրից։  Փախստականների առաջին ավտոբուսները ժամանել են նաեւ Բռնո քաղաք։ Չեխիայի բնակչությունը շարունակում է  օգնել  ամեն կերպ։

Միայն Պրահայի Վացլավի հրապարակում անցակացված ցույցին մասնակցել է 60-80 հազար մարդ։ Ելույթ է ունեցել նաեւ Ուկրաինայի դեսպանը եւ շնորհակալություն է հայտնել Չեխիայից՝ աջակցության համար։

Չեխիայի վարչապետը հեռախոսային զրույց է ունեցել բունկերում գտնվող ՈՒկրաինայի նախագահ Զելենսկու հետ եւ Չեխիայի աջակցությունն է հայտնել։ 

Նշենք, որ Չեխիայում ապրում են մոտ 200 հազար ուկրաինացի եւ մոտ 46  հազար ռուս։ Այսօր Պրահայում Ռուաստանի դեսպանության մոտ անցկացված ցույցին եկել էին նաեւ ռուսներ, որոնք աջակցում էին Ուկրաինային եւ կոչ անում կանգնեցնել Պուտինին։ Դեսպանության դիմացի հրապարակը վերանվանել են ռուս վաղամեռիկ քաղաքական գործիչ Նեմցովի անունով, որին համարում են Պուտինի զոհերից մեկը։ Այսօր հիշատակել են  Նեմցովի տարեդարձը։ 

Հայտնի է դարձել նաեւ, որ ուկրաինական կողմը գործարկել է մի կայքէջ, որտեղ հրապարակվում են զոհված կամ գերեվարված ռուս զինվորների անունները։ Ըստ նախնական տվյալների 4300 ռուս զինվոր է  զոհվել։ 200 հոգի գերի են ընկել։ 

Նաեւ Եվրոպական միությունը փակում է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։

Հայտնի է դարձել , որ Ձյուդոյի միջազգային կազմակերպությունը Վլադիմիր Պուտինին զրկել է պատվավոր նախագահի եւ դեսպանի կոչումից։

Այսօր արտահերթ առցանց ժողով են անցկացնում նաեւ Եվրոպական միության արտգործնախարարները։ 

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնում է, որ Կիևը շրջապատված է։ Մարդկանց տարհանումը հնարավոր չէ։ Այս մասին նա ասել է AP-ին տված հարցազրույցում։

Բելգիան Ուկրաինա կուղարկի ևս 3000 գնդացիր և 200 հակատանկային նռնակ, այս մասին գրում է նախագահ Զելենսկին իր էջում։

Նաեւ հայտնի է դարձել , որ Բրիտանական էներգետիկ հսկա BP-ն Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով կկորցնի ռուսական խոշորագույն նավթային «Ռոսնեֆտ» ընկերության բաժնետոմսերի մեկ հինգերորդ մասը։

 ..........................................

Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ։ Մանրամասները չի նշում։. Չեխիայում շարունակում են ընդունել ուկրաինացի փախստականներին։ Վարչապետ Ֆիալան շնորհակալություն է հայտնում ժողովրդին օգնության համար, սակայն կոչ է անում կազմակերպված անել, որպեսզի քաոսի չվերածվի։. Չեխական եկեղեցիներում անցկացվել են պատարագներ՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու պատգամ-աղոթքներով։

...................................

Ուկրաինայի նախագահ Զելենսկին մերժեց պաշտոնական Մինսկին՝ Գոմելում հանդիպել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ ՝ Բելառուսին մեղադրելով կողմնապահության մեջ, փոխարենը առաջարկեց հանդիպել հինգ այլ քաղաքներից որեւէ մեկում՝ Վարշավայում, Բուդապեշտում,Բրատիսլավայում, Բաքվում կամ Անկարայում։

 

 

ՕՐԵՐ