Թարմացված լուրեր՝ օրվա վերջին
................................
Ռուսաստանը կարող է բռնագրավել ԱՄՆ-ի, Եվրամիության երկրների և այլ երկրների ձեռնարկությունների և քաղաքացիների ակտիվները՝ ի պատասխան Արևմուտքի կողմից Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով սահմանված պատժամիջոցների: Այն կարող է նաև դուրս գալ նոր START III համաձայնագրից: Այս մասին այսօր հայտարարել է նախկին նախագահ եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։ Հաղորդում են չեխական լրատվական միջոցները։
.................................
Ուկրաինան դիմել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին՝ ռուս զինվորների մի քանի հազար դիակ Ռուսաստան տեղափոխելու համար, հայտնել են Պրահայում Ուկրաինայի դեսպանատանը։
..................................
...................................
Չեխիայի կառավարությունն արձագանքել է Ուկրաինայի՝ ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու կոչին։ Կառավարություն ը Ուկրաինա է ուղարկել գնդացիրներ, դիպուկահար հրացաններ, ատրճանակներ և 188 միլիոն կրոնի զինամթերք։ Պաշտպանության նախարարությունը առաքումն անմիջապես կտեղափոխի ուկրաինական կողմի նշանակված վայր։ Այդ մասին շաբաթ առավոտյան կառավարության արտակարգ նիստից անմիջապես հետո Twitter-ի իր միկրոբլոգում գրել է պաշտպանության նախարար Յանա Չեռնոչովան։
Չեխական երկու գնացքներով ուրբաթ օրը տեղափոխված մի շարք ուկրաինացի ընտանիքներ ապաստան են փնտրում Չեխիայում: Մյուս մասը դեռ սպասում է լեհ-ուկրաինական սահմանին։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ երկրից փախած ուկրաինացիները սահման հասնելու խնդիր ունեն, իսկ երկրից դուրս եկող բոլոր ճանապարհներին մեքենաների երկար հերթեր են գոյացել։ Չեխիայում բնակվող բազմաթիվ ուկրաինական ընտանիքներ մեքենայով գնում են սահման՝ այնտեղից իրենց ընտանիքներին դիմավորելու եւ տեղափոխելու:
Չեխիայի կառավարությունը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է օգնել հազարավոր ուկրաինացի փախստականների, ինչպես նաև բուժել տուժած քաղաքացիներին և զինվորներին։ Պրահան ակնկալում է ընդունել մինչև 5000 փախստականի առաջին փուլում՝ տեղավորելով մարդկանց հյուրանոցներում և մասնավոր հաստատություններում: Պրահայի քաղաքապետն ուրբաթ օրը ասել է, որ ճնշող հետաքրքրության դեպքում քաղաքը այդ նպատակով կգործարկի Ստրահովի մարզադաշտը։
Չեխական երկաթուղիները և ավտոբուսային օպերատորները ուժեղացրել են կապը Սլովակիայի և Լեհաստանի սահմանների հետ, օրական մի քանի տասնյակ ավտոբուսներ մեկնում են Ուկրաինա:
Չեխական ինտերնետ ասոցիացիան CZ.NIC, որը գործում է ազգային .cz վերջածանցով տիրույթում, արգելափակել է ութ կայք, որոնք ապատեղեկատվություն և կեղծ լուրեր են տարածում Չեխիայում՝ ռուսական ներխուժման մասին: Այս քայլն արվել է Չեխիայի կառավարության և երկրի հետախուզական ծառայությունների առաջարկով։ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի սկսվելուց ի վեր չեխական թվային տարածքում կեղծ լուրերի և ռուսամետ քարոզչության ծավալների աճ էր գրանցվել:
Նաեւ հայտնի է դարձել ,որ ցույցերի ժամանակ և սոցիալական ցանցերում արվող հրապարակային հայտարարությունները, որոնք հավանություն են տալիս Ռուսաստանի հարձակմանը Ուկրաինայի վրա կամ աջակցություն են հայտնում Ռուսաստանի ղեկավարությանը, տվյալ հանգամանքներում կարող են համարվել քրեական հանցագործություն, որը կպատժի մինչև երեք տարվա ազատազրկմամբ: Այս մասին ասված է Չեխիայի Հանրապետության գլխավոր դատախազ Իգոր Ստրշիժի մամլո հաղորդագրության մեջ։ Արդեն իսկ երկու անձ ձերբակալվել է՝ Ռուսաստանի դեսպանության մոտ կատարած հայտարարությունների համար։
«Խոսքի ազատությունը սահմանադրական մակարդակով ամրագրված է Հիմնարար իրավունքների և ազատությունների խարտիայի 17-րդ հոդվածով։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի արտահայտելու իր տեսակետը այնպես, ինչպես հարմար է գտնում: Բայց խոսքի ազատությունը ժողովրդավարական իրավունքի գերակայությունում նույնպես ունի իր սահմանները», - ասել է Ստրժիզը:
Ավելի վաղ Չեխիայի Հանրապետության ոստիկանությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել էր, որ դատախազության հետ միասին ուշադիր հետևելու է հանրահավաքների և կիբերտարածության ելույթներին՝ այդ հանցագործությունների փաստերին արձագանքելու համար։
Հայտնի է դարձել, որ 120 հազար ուկարինացի փախստական մտել է Լեհաստանի տարածք, մեծ է հոսքը նաեւ դեպի Սլովակիա եւ Մոլդովա, որտեղ արտակարգ իրադրություն են հայտարարել։
Չեխական մարդասիարական կազմակերպությունները շարունակում են դրամահավաքը՝ օգնելու ուկարինացի փախստականներին եւ եւ Ուկրաինայում օգնության կարիք ունեցող քաղաքացիներին։
Մինչ այդ նախագահ Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների Ռուսաստանի ղեկավարության հետ, բայց նաեւ իր ժողովուրդը մինչեւ վերջ պայքարելու է, զենքը վայր չեն դնի, եւ ինքը մնում է Կիեւում։ Իսկ Չեխիայի նախագահ Զեմանը կրկին կոչ է արել Ռուսաստանին զրկել Միջազգային բանկային SWIFT համակարգից։
Չեխ լրագրողները շարունակում են լուսաբանել իրավիճակը Ուկարինայում եւ նրա սահմաններին, փախստականների անցման կետերից ռեպորտաժներ են հաղորդում, իսկ CNN PRIMA ի թղթակից Պատրիկ Կայզերին եւ օպերատորին ուկրաինական տարածքում բռնել են, իբրեւ ռուս լրտեսների, չեն թողել նկարահանել, հետո համոզվելով, որ չեխ են, պնդել են, որ թողնեն Ուկրաինայի տարածքը։ Պատրիկի ասելով, 25 կմ մեքենաների հերթ է եւ այն կարելի է անցնել 20 ժամվա ընթացքում։
Օրեր