Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Փետրվարի 9-ին 74 տարեկանում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Ռուբեն Կարապետյանը: 

Ռուբեն Կարապետյանը ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 24-ին։ 1970 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Զավեն Տատինցյանի արվեստանոցը։ 1972 թվականից աշխատում էր Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան։

Կերտել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում` Հ.Պարոնյանի «Կատակերգություն» (Աբիսողոմ աղա), Գ.Գորինի «Մոռանալ Հերոստրատին» (Բանտապահ), Մ.Սովաժոնի «Չաո» (Մարտինե), Է.դե Ֆիլիպպոյի «Ցիլինդր» (Ատելիո), Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Կապուլետ), «Համլետ» (Կլավդիոս), «Մակբեթ» (Բանքո), Պ.Զեյթունցյանի «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (Պիղատոս), Ս.Հարությունյանի, Ա.Խանդիկյանի «Անվերջ վերադարձ» (Բ Դատավոր) և այլն: Մասնակցել է ռադիոյի և հեռուստատեսության բեմադրությունների: Նկարահանվել է «Սպիտակ ափեր» (1975թ.), «Սպիտակ գիշեր կույր առաքյալի համար» (1989թ.), «Ձայն բարբառո» (1992թ.), «Գագաթ» (2010թ.) և այլ ֆիլմերում: 2004թ. արժանացել է ՀԹԳՄ Պետրոս Ադամյանի անվան, 2007թ. և 2011թ.` ոսկե մեդալի, 2004թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

Ըստ տեղեկությունների` դերասանի մահվան պատճառը կորոնավիրուսն է։

 

ըսբսշբւ