Ռումնիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը փետրվարի 8-ին ARCUB մշակութային կենտրոնում մասնկացեց հայտնի ռումինահայ գեղանկարիչ Երվանդ Նիկողոսյանի «Կյանքը լույսի որոնումներում, Երվանդ Նիկողոսյան և ընկերներ» խորագրով ցուցահանդեսին, որը կազմակերպվել էր նկարչի դստեր, «Երվանդ Նիկողոսյան մշակութային ասոցիացիա»-յի նախագահ դոկտոր Գիլդա Մոլոգիանուի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում են Հայաստանի դեսպանությունից։
Ցուցահանդեսին ներկայացված էին, մասնավորապես, նկարչի կուրանալուց հետո ու նրա կյանքի վերջին շրջանում արված ստեղծագործությունները:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, ով հակիրճ ներկայացրեց Երվանդ Նիկողոսյանի կյանքն ու գործունեությունը՝ հույս հայտնելով, որ համավարակի հաղթահարումից հետո հնարավոր կլինի ի կատար ածել նաև նկարչի ցանկությունը՝ ցուցահանդես կազմակերպել նաև իր Հայրենիքում՝ Հայաստանում։
Ելույթներով հանդես եկան ու իրենց հիշողություններով կիսվեցին նաև երիտասարդ նկարիչ Մարիան Դոբրեն, դոկտոր Մոլոգիանուն ու Ռումինահայոց միության փոխնախագահ, Ռումինիայի Խորհրդարանի պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը:
Միջոցառմանը ներկա էի նկարչի արվեստի սիրահարներն, այդ թվում և հայտնի ռումինացի արվետագետներ ու արվեստի գործիչներ:
orer.eu