Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 Հարգելի եվրոպահայեր , սկսվել է ՕՐԵՐ եվրոպական ամսագրի 2022 թվականի բաժանորդագրությունը։ Կոչ ենք անում ձեր հարազատների, բարեկամների , ընկերների շրջանում  տարածել ՕՐԵՐ ամսագիրը, աջակցել հայերեն մամուլի տարածմանը, ինչպես նաեւ orer.eu կայքէջին, որպեսզի այն դարձնենք եվրոպահայության մշակութային ու  համայնքային  կարեւոր հարթակ։

Շուտով կգործարկենք նաեւ նոր կայքէջը, որտեղ եվրոպահայ համայնքները կունենան իրենց բաժինները, կտեղադրվեն համայնքային  լուրերն ու հայտարարությունները, կներկայացվեն եվրոպահայ դեմքերը, ինչպես նաեւ մեր կարեւոր նախագծերը, այդ թվում՝ Եվրոպայի հայկական համայնքներին նվիրված հոդվածաշարը, որը կշարունակվի տպագրվել առաջիկա տարիներին։ Արդեն իսկ տպագրել ենք Եվրոպայի 20-ից ավելի երկրների հայության մասին  հատուկ համարներ։ 

Կարող եք օգտագործել նաեւ Եվրոպայում ընդունված ավանդույթները՝ ՕՐԵՐ-ի բաժանորդագրություն նվիրել ձեր բարեկամներին ծննդյան տոների կամ այլ կարեւոր առիթներով։ Այլեւս ցրված գոյատեւելու իրավունք չունենք։ Մենք պետք է համախմբենք մեր ուժերը՝ ոչ միայն ամրապնդելու սփյուռքահայ համայնքները, ալյեւ  ավելի ազդեցիկ  ձեւերով  օգնելու Հայաստանին ու Արցախին, ամրապնդելու Եվրոպայի հետ կապերը։  

 Չնայած Եվրոպայում փոստային ծախսերի աննախադեպ թանկացմանը, մենք բաժանորդագրության գնի թանկացում չենք կատարել։ 

Բաժանորդագրությունը Եվրոպայում 50 եվրո է, Չեխիայում՝  500  կրոն։ 

ICKVE-ORER MAGAZINE

EURO-ով բաժանորդագրություն

Account number 1002511474 / 2700
IBAN CZ 38 2700 0000 0010 0251 1474
SWIFT CODE - BACXCZPP
Uni Credit Bank Czech Republic a.s.

Չեխիայում բաժանորդագրությունը

Account number: 68041001 / 2700
IBAN CZ 23 2700 0000 0000 6804 1001
SWIFT CODE - BACXCZPP

 

Հարցերի դեպքում դիմել ամսագրի  գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանին՝  Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 

Հարգանքով՝ 

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ