Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կբացվի հայ նկարչուհի Քրիստինա Օգանեզզի աշխատանքների ցուցահանդեսը։ Այն կացկացվի փետրվարի 1-15-ը Art 2 art ցուցասրահում։ Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը կկայանա փետրվարի 6-ին։

Ամերիկաբնակ հանրությանը կներկայացվեն նկարչուհու վերջին տարիների աշխատանքները։

«Շատ ուրախ եմ, որ առաջին անգամ ցուցահանդես եմ ունենալու Լոս Անջելեսում։ Ուրախ կլինեմ հանրությանը ներկայացնել իմ ներաշխարհը և լսել նրանց կարծիքն իմ նկարների վերաբերյալ»,-նշում է Քրիստինա Օգանեզզը։

Նշենք, որ նախորդ տարի Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում Քրիստինա Օգանեզզը ներկայացրեց իր «Սուրբ Հոգու թռչունը» արտ նախագիծը։ Իր տեսակով բացառիկ այս նախագիծը նպատակ ունի խթանել, որ յուրաքանչյուր քրիստոնյա ճանաչի Աստծուն Աստվածաշնչի միջոցով և Նոր Կտակարանը դարձնի իր սեղանի գիրքը՝ ընթերցելով, սերտելով ու հավատով լցվելով առ Աստված։ Միջոցառման ընթացքում հանրությունն ականատես եղավ ոչ միայն հայկական թռնչատառերի, այլև թռչնաթվերի, որոնք ստեղծել էր Քրիստինա Օգանեզզը։

Ցուցահանդեսի մասին պատմող կարճ ֆիլմը կարող եք դիտել հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=G_yTQ-FrVgk

Քրիստինա Օգանեզզն Արվեստագետների միջազգային միության (Էստոնիա) անդամ է, նաև Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ:

Հայ արվեստագետը հանդես է եկել անհատական և խմբակային ցուցահանդեսներով Հայաստանում և երկրի սահմաններից դուրս:

Նրա աշխատանքները զետեղված են անձնական, պետական և թանգարանային հավաքածուներում: Մասնավորապես՝ Օգանեզզի գործերից կարելի է գտնել Երևանի պատմության թանգարանում:

2020 թ. Օգանեզզը Միլանում (Իտալիա) արժանացել է Ֆրիդա Կալոյի անվան մրցանակի՝ Շառլ Ազնավուրի դիմանկարի համար: 

 

 

The exhibition of Armenian artist Kristina Oganezz will open in Los Angeles

 

An exhibition of works by Armenian artist Kristina Oganezz will open in Los Angeles, USA. It will be held on February 1-15 in Art 2 art district & gallery, 5464 Wilshire Blvd, Los Angeles, CA 90036. The official opening ceremony of the exhibition will take place on February 6.

The works of the artist of recent years will be presented to the American public.

"I am very happy to have an exhibition in Los Angeles for the first time. I will be happy to present my inner world to the public, to hear their opinion about my paintings,"- Kristina Oganezz noted.

It should be noted that last year Kristina Oganezz presented her "Bird of the Holy Spirit" art project at the Museum of Contemporary Art in Yerevan. This unique project aims to encourage every Christian to get acquainted with God through the Bible and make the New Testament his table book by reading, studying, and building faith in God.

During the event, the public witnessed not only Armenian birdletters, but also birdnumbers created by Kristina Oganezz. You can watch the short film about the exhibition at the following link: https://www.youtube.com/watch?v=G_yTQ-FrVgk

Kristina Oganezz is a member of the International Union of Artists (Estonia) and an honorary member of the Union of Artists of Armenia.

The Armenian artist has had a solo, group exhibitions in Armenia and abroad. Her works are housed in private, state-museum collections. In particular, one of Oganezz's works can be found in the Yerevan History Museum.

In 2020 Oganezz was awarded the Frida Kahlo Prize in Milan for her painting - Charles Aznavour’s portrait.