Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 

Հայաստանում հնուց ի վեր բնակվում է եզդիական մեծ համայնքը, որը պատմական բազմաթիվ պատճառներով զրկված է հայրենիքից: Հակառակ դրան եզդի ժողովրդին հաջողվել է պահպանել կրոնը, մշակույթը, ավանդույթները, լեզուն: Հայաստանի եզդիական համայնքն ամենախոշորն է երկրում. մոտ 35.000 եզդի է ապրում:

Մի կողմից հայրեն ու եզդիներն ապրում են սիրո և ջերմության մթնոլորտում, մյուս կողմից համախմբվում են իրենց ազգային ինքնության պահպանման ու պատմական հայրենիքում ապրելու գաղափարի շուրջ: Այսօր սկսվել է աշխարհի բոլոր անկյուններում ապրող եզդիներին համախմբելու համաեզդիական մի շարժում`«Միասնության նախագիծ»  անվանումով:  https://yezidi.club

Եվ հայերին, և եզդիներին ցեղասպանության են ենթարկել: Եթե հայ ժողովուրդը դարեր շարունակ օտար զավթիչների լծի տակ ապրելուց հետո կարողացել է պետականություն ձեռք բերել և պահպանել իր պատմական հայրենիքի մի մասը, ապա եզդիները մինչև հիմա զրկված են ոչ միայն սեփական պետության, այլև բնակության բուն տարածքի իրավունքից։

Եզդիների նկատմամբ անմարդային վերաբերմունքը, ստրկացումը, ճնշումները, որոնց եզդի ժողովուրդը ենթարկվում է իր ավանդույթները, մշակույթը, լեզուն և կրոնը պահպանելու համար, հասել են իրենց գագաթնակետին։ Այդ է պատճառը, որ այսօր եզդիների համար պատմականորեն կարևոր ժամանակաշրջան է միավորվելու և ինքնավարություն ձեռք բերելու համար:

Եզդիների պատմական տարածքն է համարվում Տիգրիսի և Եփրատի միջև ընկած Հին Միջագետքը, որտեղ գրեթե 7000 տարի առաջ շումերներն էին ապրում։ Պատմական փաստերը ցույց են տալիս, որ հենց շումերներն են եզդիների նախնիները, իսկ «շումերական» բառը 1869 թվականին գիտական շրջանառության մեջ է դրել գերմանա-ֆրանսիական արևելագետ Յուլիուս Օպերտին: Գիտնականն իր հետազոտություններով հաստատել է, որ Միջագետքի հնագույն բնակչությունն իրեն շումերներ չի անվանել, քանի որ այդ տարածքը բնակեցված է եղել տարբեր ազգերով, իսկ «շումեր» բառն օգտագործվել է միայն Միջագետքի ոչ մահմեդական բնակչությանը մատնանշելու համար: Ապացուցվել է նաև Միջագետքի հնագույն ժողովուրդների հետ եզդիների գենետիկ նմանությունը: Եզդիների գլխավոր սրբավայրը` «Լալեշ» տաճարը, գտնվում է Իրաքում, որն էլ զբաղեցնում է հնագույն Միջագետքի մի մասը։

https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC5669434/

Նույնիսկ այսօր Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում համառ փորձեր են արվում եզդիներին բռնի իսլամացնելու, նրանց կրոնից զրկելու համար: Այդ է պատճառը, որ եզդի ժողովրդի մեծ մասը նախընտրում է ապրել քրիստոնեական երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում։

«Արաբական գարունը», Իրաքում և տարածաշրջանում տեղի ունեցած քաղաքական գործընթացները կարծես պատմական նոր փուլ թևակոխելու հույս են ներշնչում: Արդեն ձևավորվել է եզդի ժողովրդի շահերը միջազգային ասպարեզում պաշպանելուն կոչված «Եզդիների ավագանի» բարձրագույն մարմինը:

Եզդիները համախմբվում են: Քաղաքական իրավիճակը կարող է փոխվել: Չի բացառվում, որ եզդիները ազգային-մշակութային ինքնավարության ձևավորեն պատմական Միջագետքի տարածքում`Իրաքում, Սիրիայում:

Հղումներ «Միասնության նախագծի» պաշտոնական էջերին

Տելեգրամ         https://t.me/Yezidi_CLUB

Ինստագրամ   https://www.instagram.com/yezidiclub/

Ֆեյսբուք           https://www.facebook.com/YezidiCLUB

Թվիթեր            ://twitter.com/yezidiclub

Պաշտոնական

կայք.                   https://yezidi.club/