Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Արտավազդ Փելեշյանի լիամետրաժ խաղարկային ֆիլմի սցենարով նկարահանվելու է «Չորացած ծառը» ֆիլմը: Այս մասին տեղեկացնում է Օրդեր ֆիլմ ընկերությունը։ 


«Ուրախ ենք տեղեկացնելու, որ մեկնարկել է մեր ընկերության կարևորագույն նախագիծը:

Մեծ պատիվ է մեր թիմի համար, որ Վարպետը «Զուլալի» ֆիլմը դիտելուց հետո իր հեղինակած կինոսցենարը վստահեց «Օրդեր ֆիլմին»: Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են:

Ստեղծագործական խմբի կազմում ընդգրկված են Փելեշյանի ֆիլմերում աշխատած մարդիկ` Գարեգին Գրիգորյանն ու Վահագն Տեր-Հակոբյանը»-, նշվում է տեղեկագրում:

Ֆիլմի ստեղծագործական կազմում են ՝

Սցենարի հեղինակ`
ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ

Բեմադրող ռեժիսորներ`
ՀԱՅԿ ՕՐԴՅԱՆ
ԳԱՐԵԳԻՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բեմադրող օպերատոր`
ՎԱՀԱԳՆ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆ

Պրոդյուսեր`
ՀԱՅԿ ՕՐԴՅԱՆ 

orer.eu