Երեքշաբթի օրը՝ հունվարի 18-ին, Պրահայի արվարձանում գտնվող Ctěnice դղյակում տեղի ունեցավ հերթական օպերային հրավառությունը։ Երաժշտական թատրոնների 15-րդ փառատոնի շրջանակում տեղի ունեցավ Ջակոմո Պուչինիի «Ծիծեռնակ» օպերայի կամերային-համերգային տարբերակի ներկայացումը։
Օպերայի լիբրետոն ադապտաց»ել էր եւ երքմասանոց համերգային ներկայացման համար պատրաստել էր երաշտագետ, Վինորի փոխքաղաքապետ, օպերային արվեստի գիտակ Ռոբերտ Ռիտինան, ով նաեւ մասնակցում էր ներկայացմանը իբրեւ դերակատար։
Դիրիժոր Զդենեկ Կլաուդայի դաշնամուրային նվագակցությամբ հրաշալի համերգային ներկայացման գլխավոր դերերը կատարեցին Թերեզա Մատլովան (Մագդա), Նիկոլա Ուրամովան (Լիզետ), Ռիչարդ Սամեկը (Ռուջերո), Դանիել Մատուշեկը (Պրունյեր) և Վարինե Մկրտչյանը (Տիկին)։
Ներկայացման գլխավոր հովանավորն էր Ատլանտիս Դեվելոփմենթ ընկերությունը՝ Արամ Մարությանի գլխավորությամբ։ Հիշեցնենք, որ Արամ Մարությանը նաեւ աջակցել է Վինոր-Սեւան քաղաքների միջեւ բարեկամական կապերի հաստատմանն ու մշակութային տարբեր նախագծերի իրականացմանը։ Նման նախագծերից մեկին էլ մի քանի տարի առաջ մասնակցեց հանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը։
Լուսանկարները՝ Հակոբ Ասատրյանի, Դանիել Յագերի և Յան Պիրոչի