
Երեկոյին ներկա են եղել նաեւ բուլղար նախարարներ, քաղաքական գործիչներ, այլ երկրների դեսպաններ։
Ողջունելով հյուրերին՝ դեսպան Եդիգարյանը բարձր է գնահատել Բուլղարիայի հայ համայնքի՝ Հայաստանին և հայությանը վերաբերող հարցերում ակտիվ ներգրավվածությունը և շարունակվող հայապահպան գործունեությունը:
Դեսպան Եդիգարյանը հավելել է, որ 2021թ. նշվել է Հայաստանի անկախության 30-ամյակը, իսկ 2022 թվականը ևս հոբելյանական է, քանի որ հունվարի 18-ին լրանում է Հայաստանի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:
«Հիմնված լինելով երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության, եղբայրության, հոգևոր և մշակութային կապերի վրա՝ հայ-բուլղարական հարաբերությունները շարունակում են զարգանալ: Մենք ունենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության հետագա խորացմանն ուղղված հավակնոտ ծրագրեր», - նշել է ՀՀ դեսպանը:
Պարահանդեսի ընթացքում ելույթներ են ունեցել հայկական պարախումբն ու մենակատար երգիչները։
orer.eu




