Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հայաստանի նախագահի հրամանագրով Արման Հակոբյանը նշանակվել է Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թել Ավիվ)։ Արման Հակոբյանը կադրային դիվանագետ է, 2020-2021 թթ. Բրազիլիայում Հայաստանի դեսպանն էր, մինչ այդ այդ տարբեր պաշտոններ է զբաղեցրել նաեւ Եգիպիտոսում, Կանադայում  ՀՀ դեսպանություններում եւ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունում։ 

Երկու տասնամյակ դասաավանդել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում։ Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, եբրայերեն, ռուսերեն եւ լատիներեն լեզուներին։  Եբրայերենի եւ ասորերենի ուսումնական դասագրքերի հեղինակ է։ Ունի Արտակարգ դեսպանորդի եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան։ 

 

orer.eu