Մակեդոնիայում եւ Բալկաններում հանրաճանաչ թմբկահար և կոմպոզիտոր Գարո Տավիթյան կրտսերը ամերիկյան խոշորագույն Zildjian ընկերության պատվերով գրել է նոր ստեղծագործություն և տեսահոլովակ նկարահանել։ Սա այս նախագծի երկրորդ հոլովակն է։
Եթե նախագծի առաջին ստեղծագործության ձայնագրմանը մասնակցել են լեգենդար սաքսոֆոնահար Էրիկ Մարիենտալը, կիթառահար Օզ Նոյը, հարվածային գործիքներ նվագող Ռանի Կրիջան և բաս կիթառահար Մո Փլեզուրը, ապա հոլովակի ստեղծմանը մասնակցել են վիրտուոզ կիթառահար Ֆրենկ Գամբեյլը և Գարոյի ավագ եղբայրը՝ դաշնակահար Տիրան Տավիթյանը։
Ներկա տեսահոլովակում նկարահանվել է նաեւ հայտնի կիթառահար Frank Gambale-ը, որը ամերիկյան Գրեմմիի մրցանակակիր է։ Տեսահոլովակում ներկայացվել են նաեւ հայտնի նկարչուհի Nadja Petrovic-ի աշխատանքները։
Այս ստեղծագործությունները հոբելյանական մեծ նախագծի մի մասն են:
2022-ին «Տավիթյան եղբայրները» պիտի տոնեն խմբի հիմնադրութեան քսանամեակը։ Կարո Տավիթյան կրտսերը Zildjian-ի և նրա Վիկ Ֆերթի արտիստն է
Տեսանյութը կարելի է դիտել հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?app=desktop&v=utXyocF-vco&feature=youtu.be&fbclid=IwAR3P6luWhiKH3A0HltSqGWa1SafWdhPb5H8nBwNQzN4H1Sya
Հիշեցնենք, որ Տավիտյան եղբայրներ/ Tavitjan Brothers/ խումբը լեփլեցուն դահլիճներում համերգներ է տվել Կարնեգի հոլում, ինչպես նաեւ Նյու Յորքի Blue Note-ում։
Գարոն լեգենդար թմբկահար եւ մակեդոնական հռչակավոր Leb I sol խմբի նվագախմբի առաջատար երաժիշտ Գարո Տավիտյանի որդին է, ով վաճառել է ավելի քան 1.5 միլիոն ձայնասկավառակ եւ 2000-ից ավելի համերգներ է ունեցել ողջ աշխարհում, եղել է Բժիելո Դուգմեի եւ Գորան Բրեգովիչի խմբերի թմբկահարը, ունեցել է ապշեցուցիչ մենահամերգային կարիերա։
Այսօր էլ Տավիտյանների երաժշտական ընտանիքը շարունակում է ստեղծագործել եւ հանդես գալ համերվային նոր ծրագրերով։ Սկոպյի կնետրոնում գործում է նրանց անձնական ստուդիան, որտեղ ոչ միայն փորձեր են կատարում, այլեւ ձայնագրություններ։
orer.eu