Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
Ռումինիայում ազգային փոքրամասնությունների օրվա առիթով Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը և Ռումինիայի հրեական համայնքների ֆեդերացիան դեկտեմբերի 20-ին անցկացրեցին «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությոունը և քննարկում նվիրված աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ և արվեստագետ Սերգեյ Փարաջանովին ու նրա գլուխգործոց համարվող «Նռան գույնը» ֆիլմին։
 
Երեկոն ողջույնի խոսքով բացեցին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ռումինիայի հրոական համայքների ֆեդերացիայի նախագահ Սիլվիու Վեքսլերը, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը և Ռումինիայի գրողների միության փոխնախագահ, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը:  Այս մասին հայտնում են Հայաստանի դեսպանությունից։ 
 
Իր խոսքում դեսպան Մինասյանը, մասնավորապես, նշեց. «Այսօրվա երեկոն խորհրդանշական է ինձ համար: Որպես դեսպան՝ ուրախ եմ քաղել Ռումինիայի երկու շատ հարգված համայնքների համատեղ ջանքերի պտուղները, որոի արդյունքում այստեղ համախմբվել են մշակույթը սիրող և դրա կարևորությունը գնահատող այսքան համախոհներ:
Հայերի և հրեաների ճակատագրերը շատ նման են եղել միմյանց, և, ցավոք, հայ և հրեա ժողովուրդներն ունեցել են նմանատիպ ողբերգական պատմության էջեր։ Ե՛վ հայերը, և՛ հրեաները որպես ժողովուրդ ունեն խորը և հին արմատներ, սակայն պատմության ընթացքում ինչ-ինչ պատճառներով կորցրել են իրենց անկախությունը, բայց և հետո ուժ են գտել այն վերականգնելու։ Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի երբեք չկրկնվեն այնպիսի մարդկային ողբերգություններ, ինչպիսիք են հրեական Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը»:
Տեսաուղերձի միջոցով ներկաներին իրենց ողջույնի խոսքը հղեցին Ռումինիայի մշակույթի նախարար Լուչիան Ռոմաշկանուն, անգլիացի ռեժիսոր, կինոգետ ու համադրող Դանիել Բըրդը և ֆրանսահայ դերասան, բեմադրող և ռեժիսոր Սերժ Ավեդիկյանը՝ ներայացնելով նաև Փարաջանովի արվեստի յուրօրինակության ու ստեղծագործական ինքնատիպության մասին:
 
Ֆիլմի դիտումից առաջ խոսքով հանդես եկավ ռումինահայ տաղանդավոր ռեժիսոր ու դերասանուհի Արմինե Ոսկանյանը, ով խոսեց ֆիլմի մասին, ներկայացրեց դրա կողմից փոխանցվող գաղափարը:
Միջոցառմանը մասնակցում էին Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հասարակական շրջանակների, ինրպես նաև հայկական և հրեական համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառման կայացման համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ԿԳՍՄ նախարարությանը, Cineteca di Bologna/L’Immagine Ritrovata laboratory-ին և Film Foundation’s World Cinema Project-ին:
 
 
orer.eu