Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Ի հիշատակ 44-օրյա պատերազմում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Գյումրու մասնաճյուղի զոհված յոթ ուսանողների՝ համալսարանի Գյումրու մասնաճյուղի բակում տեղի է ունեցել հուշաքարի բացում, որին ներկա են եղել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, զինվորների հարազատներ, ուսանողներ և այլք:
 
«Քարե երգեհոն․ օկտավա» անունը կրող հուշակոթողի յոթ ոսկեզօծ սյուները խորհրդանշում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Գյումրու մասնաճյուղի յոթ հերոս ուսանողներին, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի:
 
Խորհրդանշում է վերջին շնչով, ի վեր պահված հայկական ժայռը։ Տատիկս ասում էր. Ձեզ բերանիս շնչով եմ մեծացրել,_ ի խորհուրդ այն բանի, թե ինչքան թանկ ենք իր համար։ Հուշարձանը խորհրդանշում է մինչև վերջին շունչ կռված ու ամենաթանկը պահածը` հայրենիքը։ Ասում է հեղինակը` Քանդակագործության ազգային պարկ թանգարանի տնօրեն` քանդակագործ` Արթուր Գևորգյանը։
 
orer.eu