
Ե․ Գևորգյանը Ֆրեդերիկ Շոպենի անվան միջազգային XVIII մրցույթի հայտնությունն էր՝ հեղինակավոր այդ երաժշտական միջոցառման եզրափակիչ դուրս եկած ամենաերիտասարդ դաշնակահարուհին։
Համերգի բացման իրենց ելույթներում, Թագավորական ամրոցի թանգարանի տնօրեն Վոյցեխ Ֆալկոֆսկին և Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը բարձր գնահատեցին Եվա Գևորգյանի կատարողական արվեստը։
Ս․ Մկրտչյանն ընդգծեց, որ երիտասարդ դաշնակահարուհին ցուցաբերում է բացառիկ հասունություն և Ֆրեդերիկ Շոպենի գործերի կատարման ուրույն մեկնաբանություն։
Համերգին ներկա էին Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք։
orer.eu
