Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Փարիզում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2021-ը», որտեղ երկորդ անգամ այս միջազգային մրցույթում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող Մալենան «Քամի-քամի» երգով։ Նա հավաքեց 224 միավոր ՝ զգալիորեն առաջ անցնելով առաջին եռյակում գտնվող Լեհաստանի եւ Ֆրանսիայի մասնակիցներից։ : Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Մալենան վաստակեց 109 միավոր: Մինչ այդ ազգային ժյուրիներից ստացել էր 115 միավոր։ Երկորդ տեղում է Լեհաստանը՝ 218 միավորով, ապա Ֆրանսիան՝ 187 միավորով։ Վրաստանը գրավեց 4-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ հինգերորդ։

Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը 10-ական միավոր ստացավ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, 5-ական միավոր՝ Վրաստանից, Մալթայից, 12 միավոր՝ Լեհաստանից, Պորտուգալիայից, 2-ական միավոր՝ Բուլղարիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, 6-ական միավոր՝ Ռուսաստանից, Ղազախստանից, Ալբանիայից, 7-ական միավոր՝ Իռլանդիայից, Ուկրաինայից, Նիդերլանդներից, 8 միավոր՝ Սերբիայից:

Մեր երկիրն իր 12 միավորը տվեց Վրաստանի մասնակցին: Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Մալենան վաստակեց 109 միավոր:

Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին անգամ 2010 թվականին Եվրատեսիլում  հաղթել է Վովա Արզումանյանի Մամա երգով, որից հետո 2011ին Մանկական Եվրատեսիլն անցկացվեց Երեւանում։ 

Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար՝ Դավիթ Ծերունյան

Երաժշտական պրոդյուսեր՝ Անուշ Տեր-Ղուկասյան,
Երգի հեղինակներ՝ Tokionine, Վահրամ Պետրոսյան, Դավիթ Ծերունյան
Ռեժիսոր՝ Արթուր Մանուկյան
Պարային բեմադրությունը` Վիկա Մարտիրոսյան
Գլխավոր պրոդյուսեր՝ Տիգրան Վիրաբյան
Գործադիր տնօրեն՝ Հովհաննես Մովսիսյան

Շնորհավորում ենք մեր հայրենակցուհուն  եւ  իր թիմին, մաղթում նոր հաղթանկներ։ Հաջորդ տարի Մանկական Եվրատեսիլը կանցկացվի Հայաստանում։ 

 

orer.eu