Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times



Դեկտեմբերի 9-ին Սանկտ- Պետերբուրգի (Մոսկովյան  շրջան) Հաղթանակի զբոսայգու Կրկնակի հերոսների ծառուղիում տեղի ունեցավ  Երկրորդ 
Համաշխարհային Պատերազմի  լեգենդար օդաչու, Խորհրդային Միության կրկնակի Հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձան- կիսանդրու
պաշտոնական բացման հանդիսավոր  արարողությունը: 

Միջոցառման սկզբում Սանկտ- Պետերբուրգի Մոսկովյան շրջանի  վարչակազմի  ղեկավար Վլադիմիր ՈՒշակովը,  Սանկտ-Պետերբուրգի Հասարակական պալատի անդամ  Նիկոլայ Բուրովը,   «Պետերբուրգի հայեր» ՏՀԿ -ի նախագահ Ալեքսանդր Նազարովը եւ «Պետերբուրգի հայեր»  ՏՀԿ-ի Վարչության  անդամ  Րաֆֆի Հարությունյանը հուշարձանի վրայից իջեցրեցին  ծածկոցը: 

Միջոցառման բացման ժամանակ ելույթներով հանդես եկան՝
Մոսկովյան շրջանի վարչակազմի ղեկավար   Վլադիմիր ՈՒշակովը, Սանկտ- Պետերբուրգի Հասարակական պալատի անդամ, Ռուսաստանի  ժողովրդական դերասան Նիկոլայ Բուրովը,    Գատչինա  քաղաքի Ծովային հավաքի հիմնադիր,  Գատչինա քաղաքի պատվավոր քաղաքացի  Յուրի Նազարովը, Նելսոն Ստեփանյանի կիսանդրու քանդակագործ Պավել Իգնատևը, Նելսոն Ստեփանյանի թոռը՝ Վիկտորիա Ստեփանյանը՝  Նելսոն Ստեփանյանի ծոռնիկի՝ Գեորգի Ստեփանյանի հետ: 

Միջոցառման ավարտին արարողության   հաղորդավարը՝ «Պետերբուրգի հայեր»  Տարածաշրջանային  հասարակական կազմակերպության  նախագահ Ալեքսանդր Նազարովը, երախտիքի խոսք ասաց հրավիրված  հյուրերին  և մասնակիցներին:

Նույն օրը Մոսկովյան շրջանի Ցուցահանդեսի  դահլիճում  հուշարձան-կիսանդրու  կանգնեցման  աշխատանքների   նախագծի  ստեղծագործական  խմբին  և հոգաբարձուներին  հանձնվեցին շնորհակալական պատվոգրեր :

Լենինգրադի պաշտպան Նելսոն Ստեփանյանի հուշարձանը  տեղակայվել է «Պետերբուրգի  հայեր» Տարածաշրջանային  հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:
Նախագծի հեղինակներն են՝ քանդակագործ Պավել Իգնատևը,  գլխավոր  ճարտարապետ ՝Յուրի Եղիազարովը և ճարտարապետ  Լև Ալլահվերդյանը:

Լուսանկարները՝ Լիլիթ Օրիորդանի

«Պետերբուրգի հայերի լրաբեր»