Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
Հաագա«Արմենպրեսի» փոխանցմամբ Հաագայի դատարանը պահանջել է Ադրբեջանից կանխել հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը:
Ըստ որոշման առաջին կետի՝ Ադրբեջանը պետք է բռնությունից պաշտպանի 2020 թ. Արցախյան պատերազմի ընթացքում կամ դրա հետևանքով գերության մեջ հայտնված անձանց անվտանգությունը և երաշխավորի նրանց հավասարությունն օրենքի առջև: Միջոցներ ձեռնարկի ծագումով հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը կանխելու համար, ներառյալ պաշտոնյաների և պետական կառույցների ներկայացուցիչների կողմից:
 
Ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտների:
ՀԱՅԱՍՏԱՆՆ ընդդեմ ԱԴՐԲԵՋԱՆԻ
Դատարանը բավարարել է Հայաստանի գրեթե բոլոր պահանջները և որոշել Ադրբեջանին պարտավորեցնել՝
✅ապահովել հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, անվտանգությունը,
✅կանխել Ադրբեջանի պաշտոնյաների և հանրային մարմինների կողմից հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը,
✅ կանխել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը և պղծումը,
✅ ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:
ԱԴՐԲԵՋԱՆՆ ընդդեմ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Դատարանը բավարարել է Ադրբեջանի պահանջների միայն մի փոքր հատվածը և որոշել Հայաստանին պարտավորեցնել՝
✅կանխել կազմակերպությունների և այլ անձանց կողմից ադրբեջանցիների նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը,
✅ ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:
Ադրբեջանի պահանջն ականապատման քարտեզների հետ կապված մերժվել է։
Ի տարբերություն Հայաստանի՝ Դատարանը ճանաչել է, որ Ադրբեջանի պաշտոնյաններն ու հանրային գործիչներն են հայատյացություն քարոզում, ինչը վերագրելի է հենց Ադրբեջան պետությանը։